From Armenia to the World: biodiversity for all.

Prime Minister of Armenia Nikol Pashinyan

Հայ ժողովրդի անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ COP17 համաժողովին։ Եկեք միասին պարտավորությունները վերածենք գործողությունների՝ պահպանելով կենսաբազմազանությունը, հզորացնելով համայնքները և կառուցելով դիմակայուն ապագա բոլորի համար։

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ

Antonio Guterres

Ուրախ եմ ողջունել ձեզ COP17-ին։
Կլիմայական փոփոխությունների և կենսաբազմազանության կորստի արագացման փուլում այս համաժողովը կարևոր հնարավորություն է ամրապնդելու համագործակցությունը, բարձրացնելու հավակնությունները և պարտավորությունները վերածելու գործնական քայլերի։

Անտոնիու Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Hambardzum Matevosyan

Բարի գալուստ COP17։
Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու այս կարևոր համաշխարհային համաժողովը, որը միավորում է կառավարություններին, փորձագետներին և քաղաքացիական հասարակությանը՝ կլիմայի և կենսաբազմազանության պահպպանության ուղղությամբ համատեղ գործողություններն առաջ մղելու համար։

Համբարձում Մաթևոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարար

Astrid Schomaker Executive Secretary of the Convention on Biological Diversity (CBD)

«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի անունից ջերմորեն ողջունում եմ Ձեզ COP17-ին։ Սա մեր հնարավորությունն է խոստումները վերածելու չափելի առաջընթացի՝ վերականգնելով բնությունը, հզորացնելով համայնքները և ապահովելով ապրելու համար պիտանի մոլորակ։

Աստրիդ Շոմակեր
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար

Կանաչ գոտի (Հանրային)

COP17-ի բաց, հանրության համար հասանելի տարածք, որտեղ ներկայացվում են նորարարությունները, համայնքների ձայները և իրական լուծումները։

Ում համար է նախատեսված․
Լայն հանրություն, երիտասարդներ, ՀԿ-ներ, ակադեմիական շրջանակներ, արվեստագետներ, նորարարներ, լրատվամիջոցներ։

Ինչ է տեղի ունենում․

  • Ցուցահանդեսներ, ցուցադրություններ և ինտերակտիվ ինստալացիաներ
  • Համայնքային քննարկումներ, ցուցադրություններ և մշակութային ծրագրեր
  • Ամենօրյա «Հանդիպում գիտնականների / ոլորտի մասնագետների հետ» հանդիպումներ 

Ինչպես միանալ․
Բաց մուտքով ծրագրեր (որոշ միջոցառումների համար, տեղերի սահմանափակ լինելու պատճառով, կարող է պահանջվել անվճար գրանցում)։

Sport Complex After K. Demirchyan
Meridian Expo

Կապույտ գոտի (Պաշտոնական)

COP17-ի պաշտոնական բանակցային տարածքը, որտեղ Կողմերը, դիտորդները և փորձագետները առաջ են մղում Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը։

Ում համար է նախատեսված․
Հավատարմագրված Կողմերի պատվիրակություններ, միջկառավարական մարմիններ, հավատարմագրված դիտորդներ, տեխնիկական փորձագետներ, հավատարմագրված լրատվամիջոցներ։

Ինչ է տեղի ունենում․

  • Գլխավոր նիստեր և կոնտակտային խմբերի հանդիպումներ
  • Բարձր մակարդակի հատվածներ և նախարարական հանդիպումներ
  • Թեմատիկ կլոր սեղաններ և ճեպազրույցներ
  • Որոշումների նախագծերի քննարկում, հաշվետվություններ և առաջընթացի գնահատում

Մուտք․
Պահանջվում է հավատարմագրում․ գործում է անվտանգության ստուգում։