Ընդհանուր ակնարկ

COP17-ի Կապույտ գոտին լինելու է համաժողովի պաշտոնական բանակցային հարթակը, որտեղ Կողմերը, դիտորդ կազմակերպությունները և ոլորտային փորձագետները համատեղ առաջ կմղեն Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործընթացը։

Կապույտ գոտին նախատեսված է հավատարմագրված պետական պատվիրակությունների, միջկառավարական կազմակերպությունների, հավատարմագրված դիտորդների, տեխնիկական փորձագետների և համապատասխան հավատարմագրում ունեցող մեդիայի ներկայացուցիչների համար։

Կապույտ գոտու շրջանակում կանցկացվեն լիագումար նիստեր և կոնտակտային խմբերի հանդիպումներ, բարձր մակարդակի քննարկումներ և նախարարական հանդիպումներ, թեմատիկ կլոր սեղաններ ու ճեպազրույցներ։ Այստեղ նաև կքննարկվեն որոշումների նախագծեր, հաշվետվություններ և կենսաբազմազանության պահպանության ոլորտում արձանագրված առաջընթացի գնահատման գործընթացներ։

Կապույտ գոտին տեղակայված է լինելու «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում՝ ապահովելով COP17-ի պաշտոնական բանակցային և քաղաքական գործընթացների հիմնական հարթակը։

Մուտքը հնարավոր կլինի միայն հավատարմագրման հիման վրա տարածքում գործելու են անվտանգության և մուտքի վերահսկողության համապատասխան ընթացակարգեր։